Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիություն. 9-րդ ամիս

Հղիություն. 9-րդ ամիս

33 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 35)
Հնարավոր է, որ նա երկար եղունգներ ունենա, նրա դեմքին կարող են լինել ճանկռվածքներ, որոնք նա ստացել է դեռ արգանդում: Այժմ նրա տեղը նեղ է և անհարմար: Վերջնականորեն ձևավորվում են փոքրիկի բոլոր օրգանները: Մնացել են վեջին նրբագծիկները:


Շարունակվում է ճարպային ցանցաթաղանթի կուտակումը հատկապես ուսերի հատվածում, փոքրիկի ուսերը դառնում են կլորիկ և փափուկ: Աստիճանաբար վերանում են աղվամազերը: Նորածնի աչքերը կապույտ են, սակայն նրանց գույնը կփոխվի ժամանակի ընթացքում:


Որպեսզի ձեր փոքրիկը կարողանա ծննդաբերական ուղիներով գլխով առաջ շարժվել արգանդից, արգանդի վզիկը մեկ կարճանում է և նեղանում, մեկ` լայնանում: Պասիվ փուլը նշանակում է արգանդի վզիկի նեղացում, ակտիվ փուլը՝ կծկումներ և վզիկի լայնացում: Հետո սկսվում է անցումային փուլը, երբ վզիկը բացվում է 10 սմ:

Հղիության 9-րդ ամիս
Հասակը` գագաթից մինչև սրբոսկրը, մոտ 45 սմ է:


Պտղի քաշը կազմում է մոտ 2 կգ 200գ


Սակայն այս ընթացքում հնարավոր են քաշի նշանակալի տարբերություններ, դա նորմայի սահմաններում է: Այս պահից սկսած փոքրիկի քաշը կարող է շաբաթական ավելանալ մոտ 220 գ-ով:

38-40 շաբաթական հղիություն


Այսպիսով, հղիության վերջին՝ իններորդ ամիսն է: Հիշենք, որ հղիության միջին տևողությունը 228 օր է կամ` 40 շաբաթ: Գոյություն ունի մի պարզ միջոց, որը հնարավորություն է տալիս մոտավորապես որոշել ծննդաբերության օրը: Վերջին դաշտանի առաջին օրվան պետք է ավելացնել 7 օր և հետ հաշվել երեք օրացույցային ամիս: Օրինակ, վերջին դաշտանը սկսվել է դեկտեմբերի 5-ին, 5+7= 12, հանած երեք ամիս, ստացվում է սեպտեմբերի 12 –ը: Սակայն դա չի նշանակում, որ ծննդաբերությունը կլինի հենց այդ օրը, հնարավոր է ինչպես մի քանի օր շուտ, այնպես էլ մի քանի օր ուշ, քանի որ նորմալ հղիության տևողությունը բոլորի մոտ նույնը չէ:


Կարող ենք ասել, որ ծնունդը մարդու կյանքի ամենաուժեղ սթրեսն է: Ներարգանդային կյանքի վերջին շաբաթների ընթացքում բնությունն ակտիվորեն նախապատրաստում է փոքրիկի օրգանիզմը, (մասնավորապես` կենտրոնական նյարդային և ներզատիչ համակարգերը), սպասվող ծանր փորձությանը: Մեծանում են մակերիկամները (ավելի մեծ են, քան երիկամները), որոնք ծննդաբերության ժամանակ պետք է արյանը մեծ քանակությամբ ադրենալին և նորադրենալին մատակարարեն: Ինչպես ցույց են տալիս հատուկ հետազոտությունները, այս «սթրեսի հորմոնների» մակարդակը նորածնի արյան մեջ ավելին է, քան մեծահասակի մոտ ուժեղ հուզական լարվածության ժամանակ:


Ավարտվում է սեռական համակարգի անատոմիական ձևավորումը, արական սեռի պտղի մոտ ամորձիներն իջնում են փոշտի մեջ: Նրանք ձևավորվում և զարգանում են որովայնի խոռոչում, սակայն հղիության երկրորդ կեսին բավականին երկար և բարդ ուղի են անցնում, մինչև հայտնվում են իրենց տեղում: Պատահում է, որ ինչ-որ պատճառով ամորձիներից մեկը կամ երկուսն էլ չեն իջնում, դա սարսափելի չէ, կարելի է սպասել ևս մեկ տարի, սակայն, եթե այդ ընթացքում էլ նրանք չեն զբաղեցնում իրենց մշտական տեղը, ապա անհրաժեշտ է դիմել մասնագետի:


Հղիության 9-րդ ամիսՇատ շուտով երեխան կառանձնանա ընկերքից և մայրական օրգանիզմից, և որպեսզի սոված չմնա, ստիպված է լինելու ջանք գործադրել՝ ծծելու կուրծքը: Ծծելու ողջ համակարգը, որի կենտրոնը գտնվում է երկայնավուն ուղեղում, պատրաստվում է աշխատանքի: Երեք հզոր նյարդային ճյուղեր ապահովում են անպայման ռեֆլեքսը, եռորյակ նյարդն ապահովում է ծամողական մկանների աշխատանքը, դեմքի նյարդը նյարդավորում է բերանի մկանները, իսկ հետագայում նաև` ատամները, ենթալեզվային նյարդը՝ լեզուն: Պտղի բերանի խոռոչը համեմատաբար փոքր է, այն գրեթե ամբողջությամբ զբաղեցնում է լեզուն: Ծամողական համակարգը ծննդի պահին թույլ է զարգացած, այն արագ կզարգանա, երբ փոքրիկը սկսի ծծել:


Ծնոտների, լեզվի և այտերի կառուցվածքի առանձնահատկությունները նպաստում են ծծելուն: Այսպես, ծամողական մկանների միջև տեղակայված է ծծողական գլանիկը, հատուկ գլանիկներ կան նաև շուրթերի լորձաթաղանթի և ծնոտների վրա:


Բերանի լորձաթաղանքը վառ կարմիր է, քանի որ հարուստ է արյունատար անոթներով: Դրա շնորհիվ ներծծման պրոցեսը սկսվում է հենց բերանի խոռոչից: Թքագեղձերը դեռ թույլ են զարգացած, որը բացատրելի է՝ ծննդյան առաջին ամիսներին երեխան ստանում է միայն հեղուկ սնունդ, իսկ երբ նրա օրաբաժնում հայտնվի թանձր և նույնիսկ կոշտ սնունդ, թքագեղձերը կակտիվացնեն իրենց գործունեությունը:


Հղիության վերջին աղեստամոքսային համակարգի օրգանները յուրահատուկ ֆունկցիա են կատարում, մոտավորապես իրանի կեսը զբաղեցնում է կերակրափողը, իսկ աղիների հանգույցների երկարությունը տատանվում է 335-460 սմ: Ստամոքսագեղձերն արդեն գործում են, և կարելի է հայտնաբերել նրանց արտադրանքը՝ պեպսինի և շրդոնային մակարդի փոքր քանակություն: Աղիների մկանածածկույթը թույլ է զարգացած, սակայն թավիկները՝ ներծծման ունիվերսալ ապարատը, արդեն գործում են:


Եթե ներարգանդային զարգացման սկզբնական փուլերում կերակրափողի և բարակ աղիների որոշ հատվածներ կարող են ժամանակավորապես խցանված լինել, ապա իններորդ ամսում ողջ մարսողական համակարգն անցանելի է: Պտղի աղիները թույլ պերիստալտիկ շարժումներ են անում՝ ներքև մղելով մեկոնիումին՝ նախնական կղկղանքը: Մեկոնիումի կազմի մեջ մտնում են ստամոքսի և աղիների արտազատուկները, պտղաջրերում պարունակվող ամուր մասնիկները՝ պտղի մաշկի էպիթելեր, առաջնային քսուքի մասնիկներ և այլն: Մեկոնիումի քիմիական հետազոտության արդյունքում նրանում հայտնաբերել են խոլեսթերին, բիլիռուբին, ճարպեր: Եթե մեկոնիումը չի պարունակում լեղիի մասեր և գույնը բաց մոխրավուն է, դա անհանգստացնում է բժիշկներին, քանի որ ահազանգում է կամ լեղածորանների անանցանելիության մասին, կամ` դրանց բնածին բացակայության:


Պտղի մեկոնիումը ստերիլ է, սակայն, բառացիորեն, ծննդյան առաջին ժամերից աղիները սկսում են բնակեցվել զանազան միկրոօրգանիզմներ: Շատ կարևոր է, որ դրանք լինեն օգտակար միկրոբներ, այդ պատճառով կարևոր է կրծքին վարժեցնելը, քանի որ դալն ու կաթը բիֆիդո- և լակտոբացիլիների հարուստ աղբյուր են:


Վերջին ամսում պտուղն ավելի է մոտենում ծննդուղիներին: Նրա մարմնի բոլոր մասերից առավել ծավալ ունեցողը գլուխն է, և եթե գլուխն անցնի ծննդուղիներով, ուրեմն ամեն ինչ կարգին կլինի:


Բնությունը հոգացել է պտղի՝ ծնուղիներով անցնելը հեշտացնելու մասին: Գանգի ոսկրերը փափուկ են ու ճկուն, և պահպանվում է նրանց  միացնող հատուկ հյուսվածքը: Այդ հյուսվածքի զբաղեցրած տարածություններն անվանում են գաղտուն: Նրանցից մեկը՝ շեղանկյունաձևը, գտնվում է առաջնամասում՝ գագաթ-ճակատային հատվածում, երկրորդը՝ եռանկյունաձևը, ծոծրակային հատվածում: Եթե կինը նորմալ չափերի կոնքեր ունի, ապա պտղի գլուխը, փոխելով իր ձևը, դուրս է գալիս ոսկրային օղակի միջով: Ձևափոխված, հնարավոր է թիկունքի հատվածում տափակած, մի փոքր երկարավուն գլուխը չպետք է վախեցնի: Ծննդից մի քանի օր անց փոքրիկի գլուխը կունենա իր սովորական, կլորավուն ձևը: Իհարկե, լինում են նաև յուրահատուկ ձև ունեցող գլուխներ, որոնք փոխանցվում են սերնդե-սերունդ:


Հղիության 9-րդ ամիսՀաշվի առեք, որ ծննդաբերության առաջին նախանշանները հայտնվում են ծննդից մեկ-երկու շաբաթ առաջ: Սովորաբար ավելի հեշտ է դառնում շնչելը, քանի որ արգանդի դիրքը փոխվում է և ստոծանին` իջնում: Երբեմն զգացվում են արգանդի թույլ, միանվագ կծկումներ: Իսկ երբ կծկանքները դառնան կանոնավոր, նշանակում է ծննդատուն գնալու ժամանակն է:


Ծննդի ժամանակ պտուղը, կառավարվելով նյարդային ազդանշանների բարդ համակարգով, կսկսի առաջ մղվել ծննդուղիներով: Բարի գալուստ...


Հետաքրքիր է, որ աքսելերացիան ազդել է մարդու կյանքի բոլոր փուլերի վրա, այդ թվում նաև` սաղմնային: Զարգացած երկրներում 1930-1990 թ.թ. նորածնի մարմնի զանգվածը միջին հաշվով ավելացել է 3200 գ-ից մինչև 3900 գ:


Ժամանակին ծնված երեխայի քաշն ու հասակը զգալիորեն տատանվում են, երեխան կարող է կշռել 2500-5000գ, հասակը` տատանվել 47-60 սմ:


Մարդու ծննդից մինչև 20 տարեկան նրա քաշը միջինում ավելանում է 20 անգամ: Իսկ ձևավորված պտղի քաշը 6 մլրդ և ավելի անգամ գերազանցում է բեղմնավորված ձվաբջջի քաշը:

Հղիության 9-րդ ամիս

Հեղինակ. Ըստ պրոֆ. Ա. Ի. Բրուսիլովսկու «Կյանքը մինչև ծնունդը» գրքի նյութերի
Սկզբնաղբյուր. kiev-mama.com.ua
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am
Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am

Ինչ սննդամթերք կարելի է բերել ծննդատուն կերակրող մայրերի համար...

Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am
Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am

Մայրիկի համար

  1. Անձնագիր, սոց. քարտ / նույնականացման քարտ...

Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am

Հիշեք, անհրաժեշտ է անհապաղ դիմել հիվանդանոց, եթե առկա է...

Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am
Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...

Վնասակար սովորություններ
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am

Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...

Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am
Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am

Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...

Վնասակար սովորություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ